Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը տիկնոջ՝ Մելանյա Թրամփի ուղեկցությամբ Սպիտակ տանը հյուրընկալել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոյին և նրա կնոջը: Քսան տարում սա առաջին դեպքն է, երբ Էկվադորի նախագահին հյուրընկալում են Սպիտակ տանը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը՝ հատուկ այս առիթով Մելանյա Թրամփը, կրել է Salvatore Ferragamo բրենդի թանկարժեք կիսաշրջազգեստ: Օձի կաշվի նախշերով կիսաշրջազգեստի գինը 7700 դոլար է:
49-ամյա առաջին տիկինը կիսաշրջազգեստը համադրել է սպիտակ վերնաշապիկի, կանաչ վերարկուի և էլեգանտ բարձրակրունկների հետ: