Իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաքում թիրախների ուղղությամբ, հայտնում է The Jerusalem Post-ը:
Իր հերթին, սիրիական պետական ԶԼՄ-ները հայտնում են, որ սիրիական ՀՕՊ ուժերը խոցել են մի քանի հրթիռ:
Ենթադրվում է, որ հարվածների թիրախը զինամթերքի պահեստներն են եղել:
Հաղորդվում է, որ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 7 սիրիացի և իրանցի զինվորական: