Չինաստանի Հուբեյի նահանգում կորոնովիրուսից անցած մեկ օրվա ընթացքում մահացել է ևս 116 մարդ, հայտնում է նահանգի առողջապահության հանձնաժողովը:
Այսպիսով, վիրուսից զոհերի թիվը հասել է մոտ 1500-ի:
Անցած մեկ օրվա ընթացքում կորոնովիրուսով վարակվել է ևս 4,8 հազար մարդ, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 52 հազար: Հիվանդանոցից դուրս է գրել 690 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է, որ կորոնովիրուսով կարող է վարակվել Երկրագնդի բնակչության երկու երրորդը: Կորոնովիրուսի դեմ վակցինայի մշակումը կարող է պահանջել 1,5 տարի: