ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրառում կատարել:
«Բեռլինի պատը թանգարանային նմուշ է այլևս, նկարվելու տեղ, բայց հին ու նոր ժամանակների գործող սահման
Հ.Գ. Նկարում ԽՄԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնևը և Գերմանիայի դեմոկրատական հանրապետության ղեկավար Էրիխ Խոնեկերը:
Սա իրական, պատմահան հայտնի լուսանկարի արտապատկեր է՝ Խոնեկերի և Բրեժնևի պաշտոնական հանդիպումից: Բրեժնևը այսպես էր ողջունում իր ամենահարգելի գործընկերներին:
Նկարը կապ չունի ԼԳԲՏ թեմայի հետ: Թե ԽՍՀՄ-ում, թե ԳԴՀ-ում ԼԳԲՏ լինելը քրեական հանցագործություն էր: Ոչ Բրեժնևը, ոչ Խոնեկերը ԼԳԲՏ չեն եղել»,-նշել է նա: