Թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով հայտնի հայ իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը Twitter միկրոբլոգում պատմել է, թե ինչպես են թուրք իրավապահները անօրեն և անհարգալից գործողություններ արել:
«Նախ ինձ ձերբակալեցին ապօրինի կերպով։ Ապա մերկ վիճակում խուզարկեցին։ 3 տարվա ընթացքում տասնյակ հազարավոր կանայք այսպես նվաստացվում են՝ մերկ վիճակում ենթարկվելով խուզարկության։ Այս կամայական մեթոդներին պետք է վերջ տրվի որքան հնարավոր է շուտ», - գրել է Նաթալի Ավազյանը, փոխանցում է Ermenihaber-ը:
Հիշեցնենք, որ Արլեթ Նաթալի Ավազյանը ձերբակալվել էր փետրվարի 12-ին։ Այս մասին նա տեղեկացրել էր Twitter-ի միջոցով։
Անդրադառնալով ձերբակալման պատճառներին՝ Ավազյանը նշել էր․ «Մայրս Ադանայից է, հայրս` Մալաթիայից: Քանի որ ես բարձրաձայնել եմ սրա մասին, իմ նկատմամբ հետաքննություն են սկսել»:
Hukuksuz bir şekilde gözaltına alındım.Çıplak aramaya maruz bırakıldım. 3 yıl içinde onbinlerce kadın onursuz bir şekilde çıplak aramaya maruz bırakılıyor. Bu keyfi uygulamalar bir an evvel son bulmalı.#BedenimBanaAittir pic.twitter.com/dNiLErSkfF
— Arlet Natali AVAZYAN (@NataliAVAZYAN) February 13, 2020