Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում բելառուսական կողմը միշտ պահանջում է հավասար պայմաններ, քանի որ երկրները ոչ միայն Միութենական պետությունում են, այլև Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրներ են: Այս մասին հայտնում է Belta-ն:
«Մենք ոչ մի ավելորդ բան չենք պահանջում: Բայց նրանք մեզ ասում են. «Մենք տարբեր երկրներ ենք»: Ակնարկում են, որ մենք պետք է մեկ երկիր լինենք: Ու ինչպե՞ս կարող ենք ունենալ մեկ ընդհանուր պետություն Ռուսաստանի հետ: Երևի լսած կլինեք. «Եկեք ներառենք Բելառուսը Ռուսաստանի կազմում»,-ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի ղեկավարը համոզված է, որ ո՛չ բելառուսները, ո՛չ էլ ռուս ժողովուրդը երբեք չեն ցանկանա գնալ այս ճանապարհով: