ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ ԱԺ-ում փակ քննարկում կանցկացվի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
«Հարգելի ընկերներ,
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովները սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 11։00-ին անցկացնելու են համատեղ աշխատանքային փակ քննարկում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ՝ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։ Թեման` արդեն գիտեք»,- գրել է նա: