Չինաստանում կորոնովիրուսի զոհերի թիվը գերազանցել է 1600-ը
Չինաստանում կորոնովիրուսի համաճարակի հետևանքով զոհերի թիվը հասել է 1665-ի: Այս մասին փետրվարի 16-ին հայտնել է երկրի առողջապահության ազգային հանձնաժողովը:
Վերջին տվյալներով՝ վիրուսի նոր տեսակով վարակվածների թիվը երկրում կազմում է 68,5 հազար մարդ: Նրանցից 11,2 հազարի վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր:
Հիվանդությունը հաղթահարել հաջողվել է 9419 մարդու:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է, որ կորոնովիրուսով կաող է վարակվել Երկրագնդի բնակչության երկու երրորդը: