Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, 61 կգ քաշային կարգում անցած տարվա Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց հույն Գեորգիոս Պիլիդիսի հետ։
Հայաստանի հավաքականի առաջատարը հաղթեց 10։0 հաշվով, փոխանցում է News.am-ը։