«Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնլեու է Աթենա Մանուկյանը։ Ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում «Դեպի Եվրատեսիլ» նախագծում հենց նա է հաղթել։ Նիդերլանդներում կայանալիք «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում Աթենան կներկայացնի Հայաստանը «Chains On You» մրցութային երգով, հաղորդում է Panorama.am-ը։
Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը՝ հանդիսանալով Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ, որոշում էր կայացրել անցկացնել «Եվրատեսիլ 2020» երգցության 53 վավեր հայտ: Ժյուրին, դիտարկելով բոլոր հայտերը, առանձնացրել էր 12 լավագույն մասնակիցներին, որոնք ելույթ էին ունեցել «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում՝ փետրվարի 15-ին։
«եվրատեսիլ-2020»-ը կայանալու է մայիսի 12-16-ը։