Չինաստանում Հուբեյի նահանգի վարչակազմը տարածաշրջանի բոլոր բնակիչներին արգելել է դուրս գալ տներից, տեղեկացնում է South China Morning Post-ը:
Փողոցներում արգելված է հետիոտների հայտնվելը և ցանկացած տրանսպորտի երթևեկությունը, բացի ոստիկանության և արտակարգ ծառայությունների ավտոմեքենաներից: Նաև մարդկանց արգելել են հավաքվել մաջոնգի կամ թղթախաղի համար:
Փողոց դուրս գալու արգելքը խախտելու համար քաղաքացիներին կարող են ձերբակալել մինչև տասն օր ժամկետով:
Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնովիրուսից մահացել է ավելի քան 1700 մարդ, վարկվել է ավելի քան 70 հազարը: