Արաբական Միացյալ էմիրությունների ատոմային գործունեության կարգավորման համերկրային գործակալությունը (FANR) էմիրություններում Barakah ատոմակայանի առաջին բլոկի գործարկման լիցենզիա է տվել: Այս մասին փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ՄԱԳԱՏէ-ում ԱՄէ-ի մշտական ներկայացուցիչ և գործակալության տնօրենների խորհրդի փոխղեկավար Համադ ալ-Քաաբին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Պաշտոնապես հայտարարում ենք ատոմային էլեկտրակայանի առաջին բլոկի գործարկման լիցենզիա ստալու մասին: Դա պատմական պահ է ԱՄէ-ի համար, որը դարձել է տարածաշրջանում ատոմակայան ունեցող առաջին երկիրը»,-ասել է ալ-Քաաբին:
Նա պարզաբանել է, որ լիցենզիան ստանալուց հետո Nawah Energy Company ընկերությունը, որը պատասխանատու է կայանի շահագործման համար, կսկսի կայանի նախապատրաստումն առևտրային աշխատանքին: