Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի նկատմամբ զենքի բռնարգելքը, ինչպես նաևսահմանափակիչ միջոցներն այդ երկրի չորս քաղաքացիների դեմ: Այս մասին ասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որը փետրվարի 17-ին տարածվել է Բրյուսելում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Խորհուրդը որոշեց մեկ տարով երկարաձգել Բելառուսի դեմ սահմանափակիչ միջոցները՝ մինչև2021 թվականի փետրվարի 28-ը»,- նշված է այնտեղ:
Փաստաթղթում պարզաբանվում է, որ Բրյուսելը երկարաձգել է զենքի և ոստիկանական հատուկ տեխնիկայի մատակարարումների արգելքը, ինչպես նաև այցագրային սահմանափակումները բելառուսցի չորս ուժայինների դեմ «1999-2000թթ. երկու ընդդիմադիր քաղաքական գործիչների՝ մեկ գործարարի և մեկ լրագրողի անհետացման պատճառով: