ԱՄՆ ռազմածովային ուժերը երկրում միջուկային մարտագլխիկ կրող միակ հրթիռի նոր մոդիֆիկացիայի փորձարկում են իրականացրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Խոսքը Trident II (D5LE) չլիցքավորված բալիստիկ հրթիռի մասին է: Փորձարկումներն անցկացվել են Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքում:
Ռազմածովային ուժերի հայտարարության համաձայն՝ փորձնական արձակումը հաստատել է հրթիռի շահագործման բնութագրիչներն ու թույլ տվել լրացուցիչ տվյալներ հավաքել: