Չինաստանի Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը ժամանել է Հայաստան: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
Փետրվարի 2-ին Սուսաննա Աղաջանյանն Ուհանից Ղազախստան էր տարհանվել իր ցանկությամբ: Նրա մոտ կորոնավիրուսի վարակ չի հայտնաբերվել: