Ադրբեջանի ոստիկանությունը ցրել է ԿԸՀ դիմաց կազմակերպված հերթական բողոքի ցույցը

19:45     17 փետրվարի, 2020

Ադրբեջանական ոստիկանությունն հերթական անգամ ցրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ կազմակերպված բողոքի ակցիան, հայտնում է «Ազատությունը»: Սա վերջին մեկ շաբաթում արդեն երրորդ դեպքն է:

 Ցույցի մասնակիցները պահանջում էին վերանայել փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Ցույցի կազմակեպիչներն էին ընտրություններին մասնակցած ընդդիմադիր և անկախ թեկնածուներից մի քանիսը:

 Նախօրեին ադրբեջանական ԿԸՀ-ի շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդիմադիր REAL և «Մուսավաթ» կուսակցությունները:


© armedia.am