Ադրբեջանական ոստիկանությունն հերթական անգամ ցրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ կազմակերպված բողոքի ակցիան, հայտնում է «Ազատությունը»: Սա վերջին մեկ շաբաթում արդեն երրորդ դեպքն է:
Ցույցի մասնակիցները պահանջում էին վերանայել փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները: Ցույցի կազմակեպիչներն էին ընտրություններին մասնակցած ընդդիմադիր և անկախ թեկնածուներից մի քանիսը:
Նախօրեին ադրբեջանական ԿԸՀ-ի շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդիմադիր REAL և «Մուսավաթ» կուսակցությունները: