Իրանում Boeing-737-800 ուկրաինական ինքնաթիռի խոցման քառասուներորդ օրը Թեհրանի հայկական եկեղեցում հարգանքի տուրք է մատուցվել ուկրաինացի զոհերի հիշատակին: Արարողությանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Ուկրաինայի Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Բուրդիլյակը: Այդ մասին ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը:
«Ծաղիկներ ենք խոնարհել ուկրաինական ինքնաթիռի կործանման վայրում, և Սուրբ Ամենափրկչի տաճարում վառել ենք 11 մոմ: Եկեք հիշենք բոլորին անհատապես՝ Վլադիմիր Գապոնենկոյին, Սերգեյ Խոմենկոյին, Ալեքսեյ Նաումկինին, Մարիա Միկիտյուկին, Եկատերինա Ստատնիկին, Իգոր Մատկովային, Դենիս Լիխնիին, Վալերի Օվչարուկին, Յուլիա Սոլոգուբին, Օլգա Կոբյուին և Ելենա Մալախովային»,- գրել է Դանիլովը: