«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն մելիքյանը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի «ՈՉ»-ի շտաբի նախաձեռնող խմբի առաջին տասնյակը:
«Մեր նախաձեռնող խմբի առաջին տասնյակը. Ռուբեն Մելիքյան, Գոհար Մելոյան, Արսեն Բաբայան, Էլինար Վարդանյան, Տիգրան Աթանեսյան, Աստղիկ Մաթևոսյան, Արտակ Ասատրյան, Սիրանուշ Սահակյան, Անահիտ Սարգսյան, Արսեն Մկրտչյան»,-գրել է նա ֆեյբուքյան իր էջում:
Ավելի վաղ Մելիքյանը տեղեկացրել էր, որ արդեն ձևավորվել է 61 իրավաբաններից բաղկացած նախաձեռնող խումբ, որն այսօր՝ փետրվարի 18-ին, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: