Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում հասել է 73 հազար 336-ի: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տեղեկությունների, փետրվարի 18-ի դրությամբ վարակից մահացել է 1874 մարդ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 12 հազար 876-ը։
Վերջին մեկ օրվա ընթացքում հիվանդության 2003 նոր դեպք է գրանցվել, մահվան 98 դեպք։ Հուբեյում վարակից մահացածների ընդհանուր թիվը հասել է 1789-ի։