Թուրքիան սիրիական իր դիտակետեր է ուղարկել 300 բեռնատար՝ զրահապատ փոխադրամեքենաներով, հրետանային ինքնագնաց կայանքներով և ռազմամթերքով, հայտնում է Haberturk հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ռազմական տեխնիկան Սիրիայի հետ սահման Է տեղափոխվում՝ հետագայում Իդլիբի ապաԷսկալցաիայի գոտի ուղարկելու նպատակով:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Անկարան ակտիվորեն Իդլիբի հետ սահման Է նետում հատուկ նշանակության ուժեր և ռազմական տեխնիկա: Զուգահեռ ընթացում ռուս-թուրքական բանակցությունները՝ Իդլիբի հարցով: