Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ Լիբիական ազգային բանակը հայտարարել է Տրիպոլի նավահանգստում զենք-զինամթերքով բեռնված թուրքական նավ ոչնչացնելու մասին: Ինչպես տեղեկացնում են լիբիական լրատվամիջոցները, Թուրքիայի ռազմածովային նավատորմը Լիբիայի մայրաքաղաք է հասցնում զինվորների և տանկեր:
Իր հերթին Լիբիայի հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեն, առանց մատնանշելու կոնկրետ պետությունների, հայտարարել է, որ Լիբիայի հարցով Բեռլինի համաժողովի մասնակից երկրները հունվարից խախտել են իրենց իսկ սահմանած զենքի էմբարգոն:
Նա ընդգծել է, որ դեռ դժվար է հասկանալ՝ երբ է որոշում ընդունվել զենք ուղարկելու մասին՝ Բեռլինում էմբարգոն ստորագրելուց առա՞ջ, թե՞ հետո: