Խորվաթիայի նախկին վարչապետ Զորան Միլանովիչը, ով հունվարի 5-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ էր տարել աջ Խորվաթական դեմոկրատական համագործակցության առաջադրած թեկնածու, պետության գործող ղեկավար Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին, ստանձնել է նախագահի պաշտոնը: Երեքշաբթի նա երդվել է Զագրեբում:
Նախագահի աշխատակազմում արարողությանը մասնակցել են պետության նախկին ղեկավար Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, վարչապետ Անդրեյ Պլենկովիչը, կառավարության և Խորվաթիայի խորհրդարանի անդամներ: