ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել թողնել 2016 թվականի ընտրություններին ռուսական միջամտության հետաքննության հետ կապված բոլոր գործերը, որոնք ղեկավարում էր հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Ընդ որում, Թրամփը չի բացառել, որ կարող է այդ հարցով դատական հայց ներկայացնել: «Այն, ինչ կապված է այն խարդախ հետաքննության հետ, պետք է դադարեցվի: Եթե ես նախագահ չլինեի, նրանց բոլորին դատի կտայի, սակայն, հնարավոր է, որ դեռ կկարողանամ դա անել»,- գրել է նա Twitter-ում: