Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին որոշման նախագիծ: Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը` «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Դարիա Վոլոդինայի օրենսդրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ գրանցվել է փետրվարի 14-ին (№ 3070, 02/14/2020):
Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը պարբերականին տված իր մեկնաբանության մեջ պատգամավորի նախաձեռնությունը կարևոր քայլ է անվանել, որը վկայում է մարդասիրության, ճշմարտության և արդարության գաղափարներին հետևողական հավատարմության մասին:
Ըստ աղբյուրի՝ սա վերջին տասը տարվա ընթացքում արդեն չորրորդ օրենսդրական նախաձեռնությունն է: