Սեուլի Բարձրագույն դատարանը Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բաքին մեղավոր է ճանաչել դրամական միջոցներ յուրացնելու և առանձնապես խոշոր չափով կաշառքներ ստանալու մեջ: Երկրի նախկին ղեկավարի համար խափանման միջոց է ընտրվել բանտարկությունը՝ 17 տարի ժամկետով:
Բացի դրանից, 78-ամյա Լի Մյոն Բաքը պարտավորվել է տուգանք մուծել շուրջ 15,7 միլիոն դոլար ընդհանուր գումարով: Նրան կալանքի տակ են վերցրել դատարանի դահլիճում:
Պետության նախկին ղեկավարը կասկածվում էր նախագահ եղած ժամանակ DAS ավտոմոբիլային պահեստամասեր արտադրող ընկերության միջոցների յուրացման մեջ, որի խոշորագույն բաժնետեր էր Լի Մյոն Բաքը, ինչպես նաև Samsung Electronics-ից կաշառքներ ստանալու մեջ: Լի Մյոն Բաքն ավելի վաղ պատիժ էր կրում կոռուպցիայի և կաշառակերության մի շարք մեղադրաքների համար: 2018 թվականի մարտի 22-ին նա կալանավորվել էր, իսկ նույն թվականի հոկտեմբերի 5-ին Սեուլի Բարձրագույն դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, սակայն 2019 թվականի մարտին նա գրավով ազատ էր արձակվել բանտից՝ նկատի առնելով առողջական վիճակի վատթարացումը: