Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, Բուքինգհեմյան պալատում իրենց պարտականությունները կդադարեն կատարել ապրիլի 1-ից: Այդ մասին հայտնում է բրիտանական The Daily Mail պարբերականը:
Նշվում է, որ արքայազն Հարրին կպահպանի մի շարք զինվորական կոչումներ, սակայն իր զինվորական կարգավիճակը չի կարող օգտագործել 12 ամիս տևողությամբ փորձաշրջանի ընթացքում:
Հարրին և Մեգանը կվերադարձնեն 2,4 մլն ֆունտ ստեռլինգը (3,1 մլն դոլար), որը բրիտանացի հարկատուների միջոցներից ծախսվել էր նրանց առանձնատան վերանորոգման համար, և կհրաժարվեն հետագայում պետությունների ֆինանսական աջակցությունից:
Այս երևույթը ԶԼՄ-ներում, Brexit-ի օրինակով, անվանել են Megxit, ինչը բառացիորեն նշանակում է Մեգանի դուրս գալը թագավորական ընտանիքից: