Գերմանական հանաու քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 9 մարդ, հայտնում է: Ոստիկանությունը հրաձիգին գտել է մահացած, նրա կողքին եղել է ևս մեկ դիակ, հայտնում է BBC-ն:
Հաղորդվում է, որ ևս 5 մարդ ստացել են լուրջ վիրավորումներ:
Հանցագործը կրակ է բացել նարգիլեի երկու բարերում, ինչից հետո փախել է ավտոմեքենայով: Հանցագործի դրդապատճառների մասին տվյալներ առայժմ չկան:
Հաղորդվում է, որ նարգիլեի երկու բարերի հաճախորդների մեծ մասը քրդեր են եղել: