Չինաստանում կորոնովիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 2100-ը
Չինաստանում կորոնովիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 2118-ի: Այս մասին փետրվարի 20-ին հայտնել է երկրի առողջապահության և հիգիենայի հարցերով պետական հանձնաժողովը:
Հաղորդվում է, որ հաջողությամբ բուժման կուրսն ավարտել է 16,1 հազար մարդ, իսկ վիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 74,5 հազարը:
Հիշեցնենք, 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանում հայտարարեցին, որ Ուհան քաղաքում թոքաբորբի համաճարակ է բռնկվել: Հիվանդության հարուցիչը COVID-19 նոր տիպի կորոնովիրուսն է: