Անկարան, Մոսկվան և Թեհրանը համաձայնեցնում են Սիրիայի հարցով նոր գագաթաժողովի ամսաթիվը

12:09     20 փետրվարի, 2020

Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները համաձայնեցնում են սիրիական կարգավորման շուրջ եռակողմ գագաթաժողովի ամսաթիվը: Այդ մասին ТАСС-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում:

«Կողմերն աշխատում են գագաթաժողովի ամսաթվի համաձայնեցման շուրջ: Կողմերի միջև համաձայնության ձեռքբերումից հետո հասարակությանը կտեղեկացվի գագաթաժողովի ամսաթվի մասին», - ընդգծել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Նախօրեին ՌԴ ԱԳ փոխնախարար, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտնել էր, որ Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ գագաթաժողովը կարող է կայանալ Թեհրանում մարտի սկզբին, եթե ստացվի Թուրքիայի ղեկավարության համաձայնությունը:


© armedia.am