ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը կդառնա երկրի Ազգային հետախուզության տնօրենի նոր պաշտոնակատարը:
Նա այս պաշտոնում կփոխարինի Ջոզեֆ Մագուայրին:
«Ուրախ եմ հայտարարել, որ Գերմանիայում մեր հարգարժան դեսպան Ռիչարդ Գրենելը դառնալու է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար»,- նշել է Թրամփն իր թվիթերյան էջում, փոխանցում է DW-ն:
Նա նաև Մագուայրին շնորհակալություն է հայտնել «հրաշալի աշխատանքի» համար և չի բացառել, որ վերջինս ԱՄՆ վարչակազմում այլ պաշտոն կստանա: