Հայաստանն աշխարհի երրորդ ամենառազմականացված երկիրն է աշխարհում: Այս մասին է վկայում Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի (BICC) կողմից հրապարակված ռազմականացման գլոբալ ինդեքսի ամենամյա տվյալները, փոխանցում է News.am-ը:
Հայաստանը զիջում է միայն Իսրայելին և Սինգապուրին և գլխավորում է Եվրոպայի առավել ռազմականացված պետությունների շարքը: Ըստ զեկույցի` ռազմականացման ամենաբարձր մակարդակ ունեցող երկրների տասնյակում են Իսրայելը, Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսը և Ադրբեջանը: Այս երկրներում, հասարակության այլ ոլորտների համեմատ, ռեսուրսների առանձնապես բարձր մակարդակ է հատկացվում զինվորականների համար:
Զեկույցի հեղինակները մի շարք ցուցանիշներ են գնահատում, ինչպիսիք են ռազմական ծախսերը և դրանց կապը երկրի ՀՆԱ-ի, բանակի թվաքականի, բնակչության թվաքանակի, տնտեսական զարգացման և պետական կառավարման ընդհանուր մակարդակի հետ: