ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված է եղել ընդհատել ելույթը Անվտանգության դաշնային ծառայության խորհրդի նիստում `խոսափողի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Պետության ղեկավարը սկսել է իր խոսքը, բայց մի քանի վայրկյան անց խոսափողներից բարձր ձայն է լսվել:
«Վախեցա՞ք»,- կատակել է Պուտինը:
Կարճ ժամանակ անց աղմուկը դադարել է և ՌԴ նախագահը շարունակել է իր խոսքը: Իր խոսքում պետության ղեկավարը նախանշել է ԱՀԾ 2020 թվականի առաջնահերթությունները: