Եվրամիությունը կոչ է արել դադարեցնել Իդլիբում Սիրիայի կառավարական բանակի հարձակումը: Այս մասին ասվում է փետրվարի 21-ին Եվրոպական խորհրդի հրապարակած հայտարարության մեջ:
«Սիրիական վարչակարգի և նրա կողմնակիցների նոր ռազմական հարձակումն Իդլիբում, որն ահռելի մարդկային տառապանքներ է առաջացնում, անթույլատրելի է: ԵՄ-ն բոլոր մասնակիցներին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները», - ասվում է հայտարարության մեջ:
Եվրամիությունը նաև կոչ է արել հակամարտության բոլոր կողմերին «ամբողջությամբ կատարել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի իրենց պարտավորությունները և ապահովել առանց խոչընդոտների ուղիղ մարդասիրական հասանելիություն բոլոր կարիքավորների համար»: