Իրաքի իշխանությունը փակել է Իրանի հետ սահմանը կորոնովիրուսի տարածման մտավախությամբ, հայտնում է Reuters գործակալությունը:
Իրաքի իշխանությունները որոշումն ընդունել են Իրանում կորոնովիրուսի հետևանքով երկու մահվան մասին Թեհրանի հայտարարությունից մեկ օր անց:
Նշվում է, որ Իրանից վերադարձող Իրաքի քաղաքացիների համար սահմանը չի փակվում, սակայն վերադառնալուց հետո նրանք պետք է երկու շաբաթ կարանտինային ռեժիմում լինեն:
Իրաքյան ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքներն Իրան: Իրանի հետ սահմանին հսկողությունը խստացնելու մասին հայտնել է նաև Հայաստանի իշխանությունը: