Բակո Սահակյանը Արցախի Քննչական կոմիտեի նախագահին դասային աստիճան է շնորհել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ստորագրել է հրամանագիր՝ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին: