Իրանում փետրվարի 21-ի առավոտյան տեղական ժամանակով 08:00-ին ընտրական տեղամասերի բացումով սկսվել են խորհրդարանական ընտրությունները: 290 պատգամավորական տեղի համար պայքարում է ավելի քան 7 հազար մարդ: Ոստիկանությունը հայտնում է ընտրական տեղամասերից շատերում գոյացած հերթերի մասին:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին քվեարկել է երկրում ընթացող խորհրդարանական ընտրություններում: Ավելի վաղ ընտրություններում քվեարկել է նաև Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին, նշելով, որ ցանկացած իրանցի, ում համար կարեւոր են երկրի ազգային շահերը, կմասնակցի ընտրական գործընթացին: