ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԳԴՀ-ի և Ֆրանսիայի առաջնորդներ Անգելա Մերկելը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն են հայտնել Լիբիայում հրադադարի պահպանմանը և երկխոսության վերսկսմանը՝ համաձայն Բեռլինի կոնֆերանսի որոշումներին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին նշվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Լիբիայի կարգավորման վերաբերյալ կարծիքների փոխանակման հարցում առաջնորդները հանդես են եկել հրադադարի ամբողջությամբ պահպանման և քաղաքական երկխոսության վերսկսման օգտին՝ Լիբիայի հարցով Բեռլինի կոնֆերանսի որոշումներին համապատասխան», - ասվում է հայտարարության մեջ: