Իրանում կորոնավիրուսով վարակման 13 նոր դեպք Է գրանցվել, որից երկուսը՝ մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Իրանի առողջապահության նախարարությանը:
Այդպիսով, գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել Է 18-ի: «Կատարված ստուգումների արդյունքներով այսօրվա դրությամբ, ըստ երևույթին, կա վարակման 13 նոր դեպք»,-ասված Է Ջահանփուրի հայտարարության մեջ: