Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 2345-ի, վարակված է 75,891 մարդ, ապաքինվել է 20,659 մարդ: Այս մասին տեղեկացնում է TACC -ը` հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ մեկ օրվա կտրվածքով գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների 109 մահվան դեպք, 24 ժամվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 2393 մարդ:
Վերջին տվյալների համաձայն` երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1361 նոր դեպք: 113 500 մարդ, որոնք շփում են ունեցել հիվանդների հետ, գտնվում են բժիշկների հսկողության տակ: