Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Սիրիայում պատերազմ հրահրողներին ու պատերազմ սկսելու սպառնալիք հնչեցրած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Ինչպես հայտնում է News.am-ը՝ Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Հազար սենյակ ունեցող պալատում նստածի (Էրդողան) պատերազմի որոշումներով աղքատ երեխաների որդիներն են մահանում։ Թող պատերազմ գոռացողները մեկնեն Սիրիա»։