Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության ոլորտում ընդհանուր շահեր ունեն։ Այս մասին այսօր` Հայրենիքի պաշտպանի օրը, «Մայր Հայաստան» հուշահամալիրի Անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելուց հետո հայտնել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:
Նրա խոսքով` սերտ հարաբերությունների մասին է վկայում նաև այսօրվա տոնին նվիրված հանդիսավոր արարողությանը հայկական և ռուսական ստորաբաժանումների համատեղ մասնակցությունը։
«Այսօրվա միջոցառումը ցույց տվեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս օրը դիտարկում է որպես կարևոր օր, ինչը հաստատում է մեր երկրների և ժողովուրդների միջև առկա շատ սերտ կապը։ Սա մարտական եղբայրության խորհրդանիշ է, որը միավորում էր մեր ժողովուրդներին հարյուրամյակների ընթացքում և շարունակում է միավորել այսօրվա զորահանդեսում»,– ասել է Կոպիրկինը։