Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը պաշտոնական այցով Երևան է ժամանել, հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Սլովակ գործընկերոջը ողջունելով՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ երկրների միջև հաստատվել է բովանդակային երկխոսություն և աշխատանքի համար բազմաթիվ հարթակներ կան: «Սլովակիան Հայաստանի շատ կարևոր գործընկերն է»,- նշել է նախարարը:
Լայչակն այցի շրջանակում մասնակցելու է Սլովակիայի դեսպանության բացմանը: