Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել Է 47-ի, գրանցվել Է 12 մահ: Այդ մասին փետրվարի 24-ին հայտնել Է երկրի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլա Աբասին՝ վկայակոչելով առողջապահության ևբժշկական կրթության նախարարության տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Առողջապահության նախարարը (Սայիդ Նամակի) հայտնել Է, որ 47 մարդու մոտ հայտնաբերվել Է կորոնավիրուս, նրանցից 12-ը մահացել են»,-Աբասի խոսքը մեջբերում Է ISNA գործակալությունը: Ավելի վաղ իշխանությունները հայտնել Էին, որ Իրանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել Է 43-ի, ընդ որում՝ գրանցվել Էր ութ մահ: Կորոնավիրուսից մահվան դեպքեր են գրանցվել Ղոմի, Մարկազիի ևՄազանդարանի նահանգներում: