Եվրամիությունը որոշել Է 230 մլն եվրո հատկացնել նոր կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարին: Այդ մասին փետրվարի 24-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է հակաճգնաժամային կառավարման եվրակոմիսար Յանեզ Լենարչիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ-ն կհատկացնի մոտավորապես 230 մլն եվրո՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարի գլոբալ ջանքերին»,-ասել Է նա:
Լենարչիչը նաև ասել Է, որ նոր կորոնավիրուսի բռնկումն ազդեցություն կգործի Եվրամիության տնտեսության վրա, ընդսմին հավելելով, որ առայժմ վաղ Է խոսել կոնկրետ թվերի մասին: