Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին Ասկերան շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ և նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: