Գերմանիայի Ֆոլքմարզեն քաղաքում ավտոմեքենան մխրճվել է կառնավալային երթի մասնակիցների մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ARD հեռուստաալիքին: Որոշ տվյալներով՝ տուժել է 10-ից ավելի մարդ։
Ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է: Միջադեպի պատճառները դեռ հայտնի չեն: