ԱՄՆ-ում երկուշաբթի օրվանից ուժի մեջ են մտնում երկրում մշտական բնակության թույլտվության (Գրին քարտ) տրամադրման նոր կանոնները: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նոր կանոնները նախատեսում են պահանջների խստացում այն դիմողների համար, որոնք ապավինում են պետական նպաստներին:
«Ներքին անվտանգության նախարարությունը կկարողանա սկսել նոր օրենսդրության իրականացումը երկուշաբթի օրվանից: Մեր հասարակության նոր անդամները պետք է ֆինանսապես անկախ լինեն»,- ասվում է հայտարարության մեջ: