Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ակնկալում Է Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ «դեմ առ դեմ» հանդիպել մարտի 5-ին Սիրիայի շուրջ քառակողմ գագաթնաժողովի (Մերկելի եւ Մակրոնի մասնակցությամբ) ընթացքում: Այդ մասին նա հայտարարել Է փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել Է NTV հեռուստաալիքը, փոխացում է ՏԱՍՍ-ը:
«Վատագույն դեպքում մենք կարող ենք Պուտինի հետ հանդիպել ավելի վաղ մեր կողմից որոշված օրը՝ մարտի 5-ին: Մենք հնարավորություն կունենանք դուրս գալ հեռախոսազրույցների շրջանակից և շփվել դեմ առ դեմ»,-ասել Է նա: Էրդողանը նաև հայտնել Է, որ Թուրքիայի ղեկավարությունն սպասում Է փետրվարի 26-ին Ռուսաստանի պատվիրակության ժամանումը հանրապետություն՝ քննարկելու Իդլիբի իրադրությունը:
«Ռուսաստանի պատվիրակությունը ժամանում Է վաղը»,- նշել Է Էրդողանը: