Կոլումբիայի Ներկայացուցիչների պալատը հետաքննություն է սկսել նախագահ Իվան Դուկեի դեմ, ով կասկածվում է 2018-ի նախագահական ընտրություններում ընտրողներին կաշառք բաժանելու համար: Այս մասին հայտարարել է մեղադրանքնի մասով հանձնաժողովի ղեկավար Զոն Հայրո Կարդենասը:
«Մենք որոշել ենք պաշտոնապես հետաքննություն սկսել հանրապետության նախագահի դեմ», - պաշտոնյային մեջբերում է La FM ռադիոկայանը:
Քարդենասը նշել է, որ հանձնաժողովը նախագահի դեմ բողոք է ստացել պատգամավոր Դևիդ Ռասերոյի կողմից: